News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայի եւ Մեքսիկայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագների չեզարկումը հնարավոր է «նոր եւ արդար» ազատ առեւտրի Հյուսիսատլանտյան նոր համաձայնագրի (NAFTA) դեպքում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մեզ մոտ Մեքսիկայի եւ Կանադայի հետ մեծ առեւտրային դեֆիցիտ կա: NAFTA-ն, որը վերանայման գործընթացի մեջ է, ԱՄՆ-ի համար վատ համաձայնագիր էր… Պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագները կարող են չեղարկվել նոր եւ արդար NAFTA համաձայնագիր ստորագրման դեպքում...Կանադան նաեւ պետք է սկսի ավելի լավ վերաբերվել մեր ֆերմերներին: Սահմանափակումները չափազանց շատ են: Մեքսիկան պետք է ավելին անի՝ դեպի Միացյալ Նահանգներ թմրամիջոցների հոսքը դադարեցնելու համար: Նրանք չեն արել այն, ինչ անհրաժեշտ էր: Միլիոնավոր մարդիկ կախվածության մեջ են ընկնում եւ մահանում են: Մեր երկիրը պաշտպանելու համար մենք պետք է պաշտպանենք ամերիկյան պողպատը», - գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագներ կսահմանի: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ