News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բրատիսլավայում եւ Սլովակիայի 50 քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, ցուցարարները պահանջում են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության հրաժարականը եւ Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նրանք բողոքում են իշխանության վերին օղակներում կոռուպցիայի դեմ, հաղորդում է DW–ն։

Ցույցերը անց են կացվում «Արդար Սլովակիայի  համար» կարգախոսի ներքո։ Դրանք կազմակերպել է ընդդիմությունը, որը ստացել է հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի աջակցությունը։ Միայն Բրատիսլավայում ակցիային մասնակցել են ավելի քան 40 հազար մարդ։

Ցույցի համար առիթ է ծառայել սլովակցի լրագրող Յան Կուցիյակի եւ նրա հարսնացուի սպանությունը։ Լրագրողը երկրի կառավարության վրա իտալական մաֆիոզների ազդեցության հետաքննություն էր իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ