News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ այսօրվանից հացադուլ է սկսում, գրում է «112 Ուկրաինան»։

«Ես այսօրվանից հացադուլ եմ հայտարարում... Ռուսական բանտում ես քաղցած եմ մնացել 83 օր եւ 6 օր էլ չոր հացադուլ արել։ Հիմա այդպիսի փաստեր կունենան նաեւ ուկրաինական իշխանությունները»,–շեշտել է նա։ 

Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն 2014 թվականի հուլիսից մինչեւ 2016 թվականի մայիսի 25–ը գտնվել է  ռուսական բանտերում։ Ի նշան բողոքի՝ նա մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել։ Առաջին անգամ հայտարարել է 2014 թվականի դեկտեմբերին եւ շարունակել 80 օր։ Մարտի 16-ին դադարեցրել է հացադուլը, նրան գլյուկոզա են ներարկել։ Սավչենկոն հացադուլի մեկ այլ փորձ է արել 2015 թվականի դեկտեմբերին։ Իսկ 2016 թվականին նա չոր հացադուլ է հայտարարել, որը մի քանի օր անց դադարեցրել է՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքով։ 

2016 թվականի մայիսին տեղի է ունեցել  Նադեժդա Սավչենկոյի փոխանակումն Ուկրաինայում ազատազրկման դատապարտված ռուս զինծառայողներ Եվգենի Երոֆեեւի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ։ 

Իսկ 2016 թվականի օգոստոսին նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի ուկրաինական իշխանությունների անգործության դեմ, մասնավորապես՝ Դոնբասում գտնվող գերիների ազատ արձակման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ