Կիեւի Շեւչենկովսկու շրջանային դատարանը որոշում է կայացրել ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 50 օրով ազատազրկումը առանց գրավի մուծման իրավունքի: Սավչենկոնյին դատարանի դահլիճում կալանավորել են:
Հիշեցնենք, որ Նադեժդա Սավչենկոն հայտարարել էր, որ հացադուլ կսկսի, եթե դատարանը նրան թողնի կալանքի տակ:
Ինչպես հաղորդվել է, դատարանում ներկա էին մեղադրական կողմի ներկայացուցիչները, անձամբ Նադեժդա Սավչենկոն, նրա մամուլի քարտուղարը եւ քույրը, ինչպես նաեւ պատգամավորի փաստաբանները:
Մեղադրական կողմը Սավչենկոյին առանց գրավի իրավունքի երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:
Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն մարտի 15-ին խորհրդարանում հայտարարել էր, որ հետաքննությունը անհերքելի ապացույցներ ունի, որ Սավչենկոն անձամբ նախատեսել էր Գերագոււյն Ռադայում ահաբեկչական հարձակում կատարել:




























