News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչությանը»,- գրել է Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տիրայր Մուրադյանը այսօր Կառավարության մասնաշենքի մոտ ոչ թե հավաքն էր լուսաբանում, այլ հետաքննում էր քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությունը հավաքին. «Տիրայրին ծեծող անձինք քրեական հետախուզության աշխատակիցներ են եղել, նրան հետեւել են, այնպիսի տեղ են բռնացրել, որ քիչ մարդիկ լինեն եւ մոտ 2 րոպե ծեծել են բազմաթիվ համազգեստով ոստիկանների ներկայությամբ, որոնք չեն միջամտել»:

Տիրայր Մուրադյանը գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ