News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ՝

Լրագրող  Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երեւանի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա եւ բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Լրագրող Տ.Մուրադյանն այսօր ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանի անտառների սեփականաշնորհման գործընթացում կոռուպցիոն դրսեւորումներ են բացահայտվել
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա...
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր ամբողջ ընտանիքին՝ ներառյալ 9-ամսական դստերը
Մահվանից առաջ ոստիկանությանը հասցրել է կանչել զոհերից մեկը…
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի մեքենան վնասել են, ապակիները կոտրել
Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում․․․
Օպերայի աշխատակիցը հայտնել է, թե շքամուտքում սպառնացել են իրեն. ի՞նչ է պարզվել իրականում
Հաղորդում տված տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև...
3 անգամ դատապարտված անձը փողոցային առեւտրի է դրդել 14-ամյա դեռահասի. Քաղաքապետարանի բացահայտումը
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական...
Սարի թաղի բնակիչը չէր կարողացել ավարտին հասցնել գողությունը մթերային խանութից
Նախկինում բնակարանային գողության համար դատապարտված Վարդանյանին...
Ֆոտոռեպորտաժներ