News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիան բողոք է հայտնել Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ապրիլի 27-ին կայանալիք գագաթաժողովի աղանդերի ընտրության դեմ, հայտնում է BBC-ն։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել գագաթաժողովին մանգոյի մուս հյուրասիրելու ծրագրերի դեմ, որի վրա դրված է լինելու Կորեական թերակղզու քարտեզը վիճելի  կղզիներով (Լիանկուր կղզիները)։

Այդ կղզիները, որոնք կորեերեն կոչվում են Տոկտո, իսկ ճապոներեն՝  Տակեսիմա, գտնվում են Սեուլի վերահսկողության ներքո, սակայն Ճապոնիան դրանք համարում է իր տարածքները։

Փայտյա աթոռների վրա նույնպես այդ քարտեզն է փորագրված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ