News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներում ապրիլի 26-ին շարունակում են երթեւեկել առանց պետահամարանիշների եւ համարները մասամբ փակված ավտոմեքենաներ։

Այս ավտոմեքենաները մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են վարչապետի հրաժարականի առնչությամբ զանգվածային էյֆորիայի պահից։ Երիտասարդները, հաճախ նաեւ ոչ չափահաս, սկսել են պտտվել քաղաքով՝ ազդանշաններ տալով եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելով։ Մեքենաների այսպիսի «վարքագիծը» արդեն դարձել է մի քանի սարսափելի ավտովթարների եւ հետիոտների վրաերթերի պատճառ։ Վրաերթերից մեկի պատճառով էլ զոհվել է 1 տարեկան երեխա։

Վերջապես, ճանապարհային ոստիկանությունը ուշքի է եկել եւ սկսել է այդ մեքենաները տուգանել, իսկ վարորդների նկատմամբ կազմել վարչական արձանագրություններ։ Բուռն տոնող երիտասարդների պահվածքը առաջացրել է մայրաքաղաքի բնակիչների զայրույթը, իսկ սոցիալական ցանցերում՝ օգտատերերի վրդովմունքը։

Այս ավտոմեքենաների գործողությունները քննադատել են նաեւ ապրիլի 25-ի երեկոյան ցույցի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի կեսօրին  սկսված երթին կոչ է արել իր կողմնակիցներին ճանապարհները փակելու փոխարեն հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին եւ երթեւեկել բաց համարներով։ Փաշինյանը շեշտել է, որ ովքեր փակում են համարները, շարժման հետ չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ