Ոստիկանները վնասազերծել են Երեւանի Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող HSBC բանկի մասնաճյուղի վրա այսօր՝ մայիսի 3-ին, նախնական տվյալով, զինված հարձակում գործած անձին:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում:

Նշենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է բանկի անվտանգության աշխատակիցը, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկն էլ վիրավորվել է:

Հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ եւ վիրավոր (ուղիղ)