Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասին նյութեր կհավաքարվեն եւ ՀՀ դատախազություն  կուղարկվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը:

Նշենք, որ այսօր դպրոցի աշակերտները, ծնողները եւ ահլ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացրել դպրոցի բակում՝ պահանջելով տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Այնուհետեւ աշակերտներն ու ծնողները մտան դպրոց եւ իրենց մեղադրանքները ն երկայացրեցին տնօրենին:

«Տարիներ շարունակ այս դպրոցում  կոռուպցիոն երեւույթներ են դրսեւորվել, որոնք չեն բարձրաձայնվել: Ոսուցիչները բանկոմատից գումար են ստացել, տարել,  հանձնել են տնօրենին միջնորդավորված ձեւով, եւ այս ամեն ինչի մասին մենք նյութեր կհավաքենք եւ կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամները ասել, էին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմում կներկայացնեն եւ կպահանջեն տնօրենի հրաժարականը, սակայն Դանիել Իոանիսյանը կարծում է, որ գործը դրան չի հասնի եւ տնօրենն ավելի շուտ հրաժարական կտա:

«Սա դաս կլինի մյուսների համար, որոնք ավելի համեստ կլինեն, եւ իրենց ավելի զուսպ կպահեն:  Ընդամենը մի քանի ժամում կոռուպցիոն սխեմա  բացահայտվեց եւ տնօրենը կարող է նույնիսկ քրեական  պատասխանատվության ենթարկվել»,- ասաց նա:

Դանիել Իոանիսյանը նշեց, որ այսօրվա ակցիան իրենք չեն կազմակերպել, իրենց ուղղակի խնդրել են գալ եւ մասնակցել. «Սովորական մարդիկ էին կազմակերպել, ովքեր տարիներ շարունակ դիմանում էին, հիմա էլ չեն դիմանում եւ պայքարում են իրենց իրավունքների համար¦:

Նշենք, որ աշակերտներին աջակցելու են եկել շարժման մասնակիցներ՝ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը:

Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: