News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի տարածաշրջանում հավասարակշռությունը խախտում է նոր տեսակի զենքի ցանկացած լուրջ ձեռքբերումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) ձեռքբերման մասին տեղեկատվությունը:

«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի մատակարարումը, ըստ փորձագետի, որոշ չափով խախտում է նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Հենց այսպես էլ նրանք պատրաստվում են»,- ասաց նշեց նա:

Հարցին, թե ինչպիսի առավելություն է ստանում Ադրբեջանը, այդպիսի թանկարժեք զենք ձեռք բերելով, եւ հնարավոր է արդյոք դրան ինչ-որ կերպ հակազդել, փորձագետը պատասխանեց, որ հակազել հնարավոր է միշտ եւ ամեն ինչին, քանի որ չկա մի զենք, որին հնարավոր չէ հակաձդել: «Պարզապես Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական կարողությունները: Թե ինչպես կոնկրետ կօգտագործվի այս համակարգը, կախված է տակտիկական եւ ռազմավարական իրավիճակից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես պատերազմը կընթանա»,- հավելեց Խրամչիխինը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ մարտավարական-տեխնիկական բնութագրով հայկակակն կողմի մոտ առկա «Իսկանդեր»  հրթիռային համակարգերը թիրախին դիպչելու ավելի բարձր ճշգրտություն ունեն, մինչդեռ  «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն մարտական զրակազմի ավելի զգալի ծավալ ունի, ինչը նրան թույլ է տալիս թիրախի ուղղությամբ ավելի շատ հրթիռներ արձակել: Սա, ըստ փորձագետի, վկայում է ավելի մեծ արտադրողականության մասին:

Ալեքսանդր Խրամչիխինը Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի համարում՝ անկախ ժամկետներից: Պատճառն այն է, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները շարունակում են անհամատեղելի լինել, եւ հասկանալ, թե ինչպես կարելի այս հարցը լուծել առանց ռազմական ուժի օգտագործման, չափազանց դժվար է: Այդպես, Ադրբեջանը, ըստ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրենի, շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ եւ հեշտությամբ կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել, քանի որ զգալի գերազանցություն ունի ինչպես մարդկային ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով: Որոշ առումներով նկատվում է նաեւ ադրբեջանցիների որակական գերազանցությունը, հատկապես՝ օդային ուժերի մասով, սակայն այդ գործոնը նվազագույնի է հասցվում հայերի բավականին ուժեղ եւ խիտ հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ:

«Հայաստանը, ըստ երեւույթին, դեռ առավելություն ունի ռազմական պատրաստվածության առումով, եւ, ընդհանուր առմամբ, պաշտպանական դիրքերը որոշակի առավելություններ են ստեղծում իրենց համար: Այսինքն, ավելի հեշտ է պաշտպանվել, քան հարձակվել, թեեւ երբեմն դա անհեռանկարային է թվում: Այս առումով սա առավելություն է Հայաստանի համար: Իսկ թե ինչը եւ ինչպես կընթանա, կրկին կանխատեսել հնարավոր չէ»,- ընդգծեց փորձագետը:

Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Բաքվի ունեցած զանազան զենքերը կարող են դաժան կատակ խաղալ նրա հետ եւ որոշակի դժվարություններ ստեղծել, քանի որ դա կարող է նաեւ ազդել անձնական կազմի վերապատրաստման որակի վրա, որը հիմնականում ռուսական զենք է օգտագործում, իսկ վերապատրաստվում է Թուրքիայում: Իսկ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը դեռեւս բավարար չէ, քանի որ իրենց չհաջողվեց լուրջ արդյունքների հասնել  լարվածության սրման շրջանում: «Սակայն եթե հաշվի առնել պատերազմի անխուսափելիությունը, ապա որքան շուտ այն սկսվի, այնքան ավելի լավ Հայաստանի համար, քանի որ Բաքուն ավելի արագ է ավելացնել իր ուժերը, քան Երեւանը»,- եզրափակեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ռազմական գերատեսչությունում արդեն հաստատել են, որ ստացել են բեռալուսական «Պոլոնեզ» համակարգեր, ընդ որում չի նշվում դրանք քանակը:

Ավելի վաղ ստացված տեղեկատվության, պայմանագիրը ենթադրում է «Պոլոնեզի» 10 կոմպլետի  մատակարարում, որի մեջ ներառված են հրթիռներ, տրանսպորտ, կառավարման կետ, ռադիոտեղորոշիչ կայաններ եւ այլն): Նաեւ նշվում է, որ համակարգերն արդեն ներառվել են Ադրբեւանի սպառազինությունում:

Բաքվի եւ Մինսկի միջեւ այս գործարքի մասին հայտնի էր դարձել դեռ այս տարվա ապրիլին: «Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Բաքուն «Պոլոնեզ» համակարգեը դիտարկում է որպես պատասխան «Իսկանդերներին», որոնք առկա են Հայաստանի զինված ուժերի զինանոցում: Ռազմական փորձագետների կարծիքով, Ադրբեջանը շեշտը դնում է այնպիսի միջոցների վրա, որոնք թույլ են տալիս խոցել հակառակորդի ռազմավարական խորության վրա գտնվող օբյեկտները, եւ «Պոլոնեզների» գնումը այդ համատեքստումէ  դիտարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ