News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը աբսուրդ է համարում ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանին աշխատանքից հեռացնելը: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողներին ասել է Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ նա միակ պետական պաշտոնյան էր, ով վերացրեց կոռուպցիան:

«Լիլիթ Արզումանյանը միակ պետական պաշտոնյան էր, ով վերացրեց կոռուպցիան: 500-1000 դոլար դոկտորականի եւ 300-500 դոլար վերցնում էին թեկնածուականի համար, դա պարտադիր էր հաստատման համար, եւ որ վերցրել էին, ինչ լիներ կհաստատեին, իսկ Լիլիթ Արզումանյանը դա վերացրեց: Ես չգիտեմ  նոր ղեկավարությունը ինչպես կվերաբերվի դրան:  Նա առաջին էր, որ չեր հաստատում աշխատանքները արտագրության համար, ափսոսում եմ շատ»,- ընդգծեց Սամվել Խուդոյանը:

Անդրադառնալով նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանին, Սամվել Խուդոյանն ասաց, որ ասում են, թե նա տաղանդավոր գիտնական է, հիմա ի՞նչ, ուզում են կործանել տաղանդավոր գիտնականին, դարձնել վարչական աշխատո՞ղ:

Հավելենք նաեւ, որ Սմբատ Գոգյանը ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ եղել է Ծարավ Աղբյուր համատիրության նախագահ:

Տպել
Ամենաշատ