News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Էջմիածնում այսօր՝ հունիսի 14-ին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվում:

Կարեն Գրիգորյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Ցույցի մասնակիցները պահանջում են, որ նա հրաժարական ներկայացնի եւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Հանրահավաքին ներկա է նաեւ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Լրագրողների հետ զրույցում Արթուր Ասատրյանը նշել է, որ ցույցին մասնակցում է, քանի որ ցանկանում է, որ Էջմիածնում արդարություն լինի: Նա նաեւ հավաստել է, որ քաղաքապետ դառնալու ցանկություն չունի:

«Ես ժողովրդից մեկն եմ, 60 հազարից մեկն եմ, ժողովուրդն է որոշել պայքարել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու չեմ զբաղվելու, խնդրում եմ, մի խառնեք ինձ»,- ասաց Արթուր Ասատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news