News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «հայկական մաֆիայի դեմ» լայնածավալ գործողություն է իրականացվում Իսպանիայում, հայտնել են կատալոնական իրավապահ մարմինները, փոխանցում է  Mossos d'Esquadr-ը  Twitter-ում։

«Ազգային ոստիկանության հետ միասին իրականացնում ենք համատեղ գործողություն՝ հայկական ծագում ունեցող հանցավոր խմբավորման դեմ, որը կապակցված է թմրադեղերի շրջանառության, զենքի առևտրի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, մարզական խաղադրույքների ոլորտում կոռուպցիայի, ամբողջ Եվրոպայում այլ ունեցվածքային հանցագործությունների հետ»,- ասել է կատալոնական  ոստիկանությունը։

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ գործողության ընթացքոմ խուզարկություններ են իրականացվում Բարսելոնում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում ու այլ քաղաքներում։ Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվելու ու 70 խուզարկություն է իրականացվելու։

Խոսքը հայկական ծագում ունեցող ամենախոշոր հանցախմբի մասին է Եվրոպայում։ Կասկածյալները կապեր ունեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում ու Լիտվայում։

El País թերթը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը, հայտնում է, որ այս գործողությունը վերջ կտա ծագումով Վրաստանից՝ Շուշանաշվիլի եղբայրների ու հայկական ծագումով օրենքով գող Էրիկ Ջաղինյանի խմբավորման գործունեությանը։  Հետաքննությունը սկսվել է 2016-ի հունվարին Կատալոնիայում տեղի ունեցած երկու սպանությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ