News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազան առանց տեղեկացնելու է զորավարժություն անցկացրել գյուղի տարածքում եւ վախեցրել է գյուղի բնակիչներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

«Սկզբում կրակոցի ձայներ լսեցինք, շատ վախեցանք, այնուհետեւ երբ հարցրեցինք, իմացանք, թե ինչ է կատարվում: Մեզ ասացին, որ զինավարժություն են անում, խնդրեցինք փաստաթուղթ ներկայացնել, չներկայացրեցին, ասացին՝ գաղտնիք է: Սակայն այսքան ժամանակ նման դեպք չէր եղել, միշտ զգուշացրել էին նախապես: Վերջում էլ ներողություն խնդրեցին»,-ասաց գյուղապետը:

Վարդան Մակեյանը նշեց, որ ռազմաբազայի զինտեխնիկան գյուղի տարածքում է եղել, երբ կրակոցներ են հնչել, գյուղի բնակիչները շատ են վախեցել, մինչեւ պարզվել է, թե ինչ է  կատարվում:

Գյուղապետի խոսքով՝ իրենք դիմել են ոստիկանություն, իրավապահները զբաղվում են այդ հարցով:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօրհանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը:

Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց եւ նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:

Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը
Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն...
Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը. Զոհրաբ Մնացականյան
Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել...
Փաշինյանը մտադիր է Պուտինի հետ հանդիպել Պետերբուրգում
Փաշինյանն ասել է, որ մտադիր է Պուտինի հետ հանդիպել Պետերբուրգում...
Հայաստանը հույս ունի գազի գնի նվազեցման հարցում «Գազպրոմի» հետ համաձայնության հասնել մինչեւ տարեվերջ. Փաշինյան
Գազի եւ էներգակիրների ոչ խտրական գներն անչափ կարեւոր են ԵՏՄ-ի արդյունավետության համար…
Պահպանվում է Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. սենատոր
Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանվում է...
Հայաստանի անվտանգության բաղադրիչի էական մաս է ՌԴ հետ համագործակցությունը. պատգամավոր
Նրա հավաստմամբ՝ ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա, այդ թվում անվտանգության ոլորտում...