News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Ուկրաինան եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ բանակցություններ է վարում Ազովի ծովի շրջափակման պատճառով ՌԴ սեւծովյան նավահանգիստների դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Մենք մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ բանակցություններ ենք վարում Ազովի ծովի եւ Ազովի ծովում ուկրաինական նավահանգիստների շրջափակման պատճառով ՌԴ սեւծովյան նավահանգիստների դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ»,- նշել է Օմելյանը:

«Մենք տեսնում ենք, որ պատժամիջոցային ալիքը չի հանդարտվում, հակառակը՝ մեծանում է: ԱՄՆ Կոնգրեսում վերջին քննարկումը պատժամիջոցների ցանկի ընդլայնման եւ ընդհանրապես Ռուսաստանը որպես ահաբեկչությանը հովանավորող երկիր ճանաչելու հնարավորության հարցերով, առավել քան համարժեք պատասխան է ՌԴ բոլոր սանձարձակություններին: Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ից արդեն 6 մարդ, որոնք մասնակցել են այդ կամուրջի կառուցմանը, պատժամիջոցների տակ են»,- ասել է Օմելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերկելն ու Պուտինը կքննարկեն Սիրիան, Ուկրաինան եւ էներգետիկան
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն օգոստոսի 18-ին Բեռլինում...
Տիմոշենկոն իշխանություններին առաջարկել է հանուն Ուկրաինայի տնտեսության փրկության արտասահման գնալ վաստակելու
Արտասահմանում աշխատող ուկրաինացիները թույլ չեն տալիս, որ երկրի տնտեսությունը փլուզվի, քանի որ իրենց ընտանիքներին փող են փոխանցում…
Ուկրաինայի ՊՆ-ում հայտնել են սպաների եւ պայմանագրայինների զանգվածային հեռացումների մասին
Ազատվելու հիմնական պատճառը զինվորական ծառայության ցածր վարձատրությունն է…
Ուկրաինայում պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են հրահրել
Գործող քաղաքապետի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով ձերբակալվել է 50 մարդ…
ԵՄ–ն աջակցել է Ղրիմի վերաբերյալ Պետքարտուղարության հռչակագրին
ԵՄ–ն չի ճանաչում եւ դատապարտում է ապօրինի անեքսիան...
Մոսկվան մեկնաբանել է Կիեւի հայտարարությունը ՌԴ նավահանգիստների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
Քանի որ նրանք պատժամիջոցների պատճառով առանց այն էլ շատ կորուստներ են ունեցել…
Partner news