News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը մետաղների եւ ալյումինի համար մաքսատուրքերի բարձրացման մասին, հայտարարել է պատասխան քայլեր ձեռնարկելու մտադրության մասին: Այս մաիսն, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, նա  հայտնել է կիրակի օրը Տրաբզոն քաղաքում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է A Haber հեռուստաալիքով:

«Այն, ինչին նրանց չհաջողվեց հասնել սադրանքների եւ հեղաշրջման միջոցով, այժմ փորձում են իրականացնել ֆինանսներով, սա կոչվում է տնտեսական պատերազմ: Մենք հասկացել ենք ձեր խաղը եւ քայլեր կձեռնարկենք,- ընդգծել է նա:- Մենք չենք հանձնվի: Դուք հարձակվում եք մեզ վրա դոլարներով, այդ դեպքում մենք մեր խնդիրներն իրականացնելու այլ ուղիներ կգտնենք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news