News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա Իլաբեկ Ավետյանը մոտոցիկլետով վրաերթի է ենթարկվել, որի հետևանքով տղամարդը ստացել է մի շարք լուրջ վնասվածքներ. նա կորցրել է ձախ աչքը, ինչպես նաև ունի մի շարք կոտրվածքներ ճակատի, քթի և ծնոտի հատվածներում:

Նրա կինը՝ 43-ամյա Անժելա Կոստանյանը, ասել է, որ «աշխարհը փուլ է եկել իր գլխին»: Ամուսիններն այգում են եղել, երբ բլրի կողմից մոտոցիկլետ է հայտնվել և քշել ուղիղ զույգի վրա: Բժիշկները հայտնել են, որ Ավետյանն ուղեղի լուրջ վնասվածք է ստացել, որի հետևանքով ծանր նյարդաբանական դեֆիցիտ է առաջացել: Այդ օրվանից ի վեր նա պառկած է Բոումոնթի հիվանդանոցում, հաղորդում է «The Irish Times»-ը: 

«Ոչ ոք պատասխան չի տալիս սրա համար: Ինչպե՞ս կարող է նման բան պատահել: Մենք Լիտվայից եկել ենք Իռլանդիա՝ նոր կյանք սկսելու: Ուզում էինք երեխա ունենալ և տուն գնել Իռլանդիայում: Այդ օրը մեր ծրագրերն էինք քննարկում»,- ասել է Անժելա Կոստանյանը: 

Հունիսին Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ 16-ամյա մի տղա օգնում է պատահածի քննությանը, սակայն 3 ամսվա ընթացքում ոչ ոք առայժմ չի ձերբակալվել: Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է:

Անժելա Կոստանյանը ևս կոտրվածքներ է ստացել: Նա հայտնել է, որ այդ վիճակով չի կարող աշխատել, քանի որ պաշտոնական թույլտվություն չունի: Բժիշկներն առաջարկել են նրա ամուսնուն տեղափոխել Լիտվա՝ իր հոր մոտ, սակայն Կոստանյանը մերժել է՝ ասելով, որ տուն չունի ո՛չ Լիտվայում, ո՛չ Ռուսաստանում, որի քաղաքացի է: Կնոջ մայրն այժմ Դուբլինում է, սակայն մինչև սեպտեմբերի 20-ը  պետք է հեռանա: Կոստանյանը ֆինանսական օգնություն ստանում է իր և ամուսնու ընտանիքից, սակայն պետությունը չի աջակցում, և Դուբլինում ապրելը լուրջ խնդիր է դառնում:

Անժելա Կոստանյանը ցանկանում է հասնել նրան, որ հասարակական վայրերում նման մոտոցիկլետներ վարելն օրենքով արգելվի: Արդարադատության նախարարության խոսնակն ասել է, որ պատշաճ քրեական օրենսդրություն է քննարկվում, որով ոստիկանությունը կկարողանա վերահսկել մոտոցիկլետ վարելը:

GO Fund ME կայքում էջ է բացվել՝ զույգին աջակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ