News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի որեւէ ուժ չունենա քաղաքական մենաշնորհ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ կողմից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հիմա, ճիշտ է, հեղափոխական էյֆորիան առկայծում է, բայց  դա անցնելու է, եւ երեւանցին մնալու է իր խնդիրներին:

Անդրադառնալով այլ թեկնածուների առաջարկած ծրագրերին, Զոհրաբյանը նշեց, որ բլեֆ է, թե հնարավոր է վերականգնել մետրոպոլիտենի համակարգը. «Մենք լուրջ քննարկում ենք ունեցել մասնագետների հետ, այս պահին միայն հնարավորություն կա վերականգնել Աջափնյակի մետրոպոլիտենի կանգառը։ Գրել, որ Երեւանը մետրոպոլիտենի կանգառներով են լցնելու, նույնն է, որ մենք գրեինք՝  անցկացնելու ենք Երեւան-Մարս արագընթաց գնացք»։

Նույն խնդրին անդրադարձավ նաեւ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Պետրոս Ղազարյանը՝ նշելով, որ այնպիսի ծրագրեր են ներկայացնում, որ անգամ ԱՄՆ բյուջեն դրանք չի կարող իրականացնել։

Նա անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին ներկայացրած լուսանկարին, որտեղ ներկայացվել է, թե որ վերելակը որով են փոխելու. «Քանի որ Հայկ Մարությանը բանավեճի չի գալիս, խնդրում եմ իրեն հարցնել՝ ո՞նց է երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա կարողանա բացատրել՝ ես դուրս կգամ ընտրարշավից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ