News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը շարունակվում է, չնայած այս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի անկայունությանը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը, համագործակցության կոնկրետ ոլորտներում համակարգված համատեղ աշխատանք է տարվում: Փոխադարձ առեւտրի դրական դինամիկան նշանակալից է. 2018 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 23.4 տոկոս` մինչեւ 925.6 մլն դոլար», - ասել է նա:

Կողմերը շարունակում են ակտիվ երկխոսություն պահպանել, վստահեցրել է դիվանագետը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպումները եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկու հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մեր առաջնորդները հեռախոսով մի քանի անգամ շփվել են», - նշել է նա: Կարասինի խոսքով, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ նման հաճախակի հաղորդակցության արդյունքը կլինի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների` ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ