News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արձակված խորհրդարանը քննարկեց եկող տարվա բյուջեն։ 2019-ին մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ի ցուցանիշը կանխատեսվում է 4604 դոլար՝ ավելի, քան 2018-ին է։ Իսկ արժեզրկվող դրամը, որ վերջին երկու շաբաթում դոլարին նկատելի առաջ է թողել, Ջանջուղազյանը մտահոգիչ չի համարել։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանեց իր աղմկահարույց հայտարարությունը՝ «ճռռացող» փոքրամասնության և չաշխատող ու պահանջկոտ 800 հազարի մասին։ Ասաց՝ քավ լիցի, թե ինքը մեղադրել է ժողովրդին, իրականում մեղադրել է չաշխատելը քաջալերած նախկիններին։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին եռյակը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը․ որ տասնյակում է, վստահ է՝ այս թիմով բավականին ուժեղ և կայացած խորհրդարան են ձևավորելու։ Հանրապետականը, որ ուզում է  դառնալ ընդդիմադիր միակ և անհրաժեշտ բևեռ, Ավինյանի կարծիքով՝ չի կարող լինել իրենց մրցակից։

Խորհրդարանի ամբիոնից Աշոտյանը հիշեց Ավինյանին և հիշեցրեց նրա և մյուսների քաղաքական կշիռը, որը, ըստ նրա, զիջում է Նիկոլի հագուկապին։

Ստերի բացահայտման մի ողջ շարանի է ականատես եղել Շարմազանովը, նա հիշեցրել է, թե ինչ էր խոստացվել, և ինչ արվեց․ տնտեսության թռիչքային զարգացման փոխարեն՝ անկում, ժողովրդավարության փոխարեն՝ ասֆալտին փռել ու ԱԱԾ-ով վախեցնել։

Շարմազանովը թվել է այն սպասումները, որ կարող են ունենալ քաղաքացիները՝ ընտրելով իրենց, և Հանրապետականին վստահելու իր կոչը ուղղել է նաև նրանց, ովքեր դեմ եմ կոռումպացված պաշտոնյաներին։

Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը դեռ չգիտի՝ ռեյտինգայինով կառաջադրվի, թե ոչ, բայց ասաց՝ շահագրգիռ է, որ որդին դնի թեկնածությունը։ Նա բոլորովին չի նեղվի, եթե պատգամավոր չդառնա, որովհետև մանդատով լինի, թե առանց դրա՝ ինքը Գալուստ Սահակյանն է։

«Մենք էլ ենք լինելու ընդդիմություն»,- հայտարարել է դաշնակցական պատգամավոր Արմեն Ռոստամյանը, ընդ որում՝ ընտրարշավը սկսում են խոստովանությամբ՝ սխալվել են, որ կազմել են կոալիցիաներ՝ չունենալով վճռական ձայն։

Էդմոն Մարուքյանն ընդունում է Շարմազանովի խաշի հրավերը՝ հրավիրողի պայմանով․ հաշիվը կփակի նա, որի կուսակցությունը կանցնի խորհրդարան․ Մարուքյանը ոչ միայն վստահ է, որ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ուժ կլինի, այլև արդեն մոտավոր հաշվել է, թե քանի ձայն կստանան։

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը, երկրորդ համարը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ հետին թվով քաղաքացի չդարձավ, չի կարող առաջադրվել․ նա հավանաբար կգլխավորի նախընտրական շտաբը, բայց կարծում է, որ քաղաքացիության խոչընդոտը իրականում իրենց օգուտ և ձայներ կբերի։

Քաղաքապետ Մարությանը խոստանում է օր ու գիշեր պայքարել ապօրինի շինարարության դեմ․ դրանց ապամոնտաժումը ասաց, որ կշարունակվի նաև հետագայում։ Տոտալ վերանայում է սպասվում կարմիր գծերին, ըստ Մարությանի՝ այնպիսի լուծում են մշակելու, որ բավարարի բոլոր երևանցիներին։ Որոշ հների պաշտոններին թողնելու որոշումը քաղաքապետը բացատրեց աշխատող սրտի օրինակով․ փորձում են զգուշորեն վիրահատել այն, որպեսզի առիթմիա չլինի։ Կամո Արեյանից դժվար թե հրաժարվի, որովհետև նա մի պաշտոնյա է, որ իր գլխում պահում է շատ կարևոր ինֆորմացիա։ Առանց նրա՝ քաղաքի կառավարումը կզրկվի հիշողությունից։

«Շատ վատ է, երբ բուլդոզերը խփում է պատին»․ Երևանի գլխավոր ճարատարապետ հորդորեց չհասցնել դրան։ Մեսչյանը նաև մտադիր է անդրադառնալ նախկին զավթումներին․ նրանցից ոմանք կներվեն, լկտի զավթիչները՝ երբեք։

Դոլարի վերելքը շարունակվում է․ փոխարժեքն այսօր կազմել է 488 դրամ, եվրոն և բրիտանական ֆունտը ևս թանկացել են՝ եվրոն 549 դրամ է, ֆունտը՝ 629, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 21 դրամ։

Հանրապետությունում վաղը՝ նոյեմբերի 14-ին, սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-ից 7 աստիճանով։ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ