Թուրքիայի իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը Սիրիա ներխուժելու Թուրքիայի նախագահի հայտարարության հետ կապված գրառում է կատարել։
Մարգար Եսայանը Twitter–ում գրել է. «Թուրքիայի համբերությունը սպառվել է։ YPG/PKK–ի հարցով ԱՄՆ–ի վերաբերմունքը հիասթափեցնող է եւ նման ձեւով չպետք է շարունակվի։ Արեն լցված Անկարան, որոշել է «ինքն իր որովայնը բացի»։ Թուրքիայի համբերությունը սպառվել է»։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան գործողություն է սկսելու Սիրիայում Եփրատից արեւելք քուրդ զինյալների դեմ։