News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական լրտեսությունը սպառնում է, «ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ՝ աշխարհի ապագային»։ Այս մասին օրենսդիրներին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնյան՝ տեղեկացնում է Washington Examiner-ը։

«Չինաստանը շահագործում է մեզ, այդ պատճառով մենք իրավասու ենք ամրապնդել մեր պաշտպանությունը»,- Սենատի դատական հանձնաժողովում հայտարարել է ՀԴԲ հակահետախուզական բաժնի տնօրենի օգնական Է․ Ու․ Փրիսթափը։ «Մեր ջանքերը պետք է ոգեւորեն այլ երկրներին։ Մենք պետք է համոզենք նրանց ընտրել ազատությունը, փոխադարձությունը եւ օրենքի գերակայությունը։ Այն, ինչ մազից է կախված, ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ աշխարհի ապագան է»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ Չինաստանը բազմաթիվ ոչ ավանդական լրտեսական միջոցներ է գործածում ամերիկյան գաղտնիքները գողանալու համար։ Նա օրենսդիրներին կոչ է արել պատրաստվել «հիպերմրցակցային աշխարհի», որում Չինաստանը օգտագործում է տնտեսական գողոնը՝ միջազգային խոշոր տերության իր կարգավիճակը ամրապնդելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ