News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս։ Դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը : Այս վճիռը երկրորդ նախագահի պաշտպանները կբողոքարկեն Վերաքննիչում, բողոքն արդեն մուտք է արվել դատարան ։ Այս գործը, ըստ փաստաբան Օրբելյանի, միջազգային հետեւանքներ կունենա՝ վնասելով Հայաստանի իմիջը։

Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքը Բնապահպանության նախկին նախարար չի ընդունում։ Ըստ նրա փաստաբանի, այնպիսի անհեթեթ մեղադրանք է, որ ընդունելն անհնար է

Ի դեպ, հետախուզվող Հարությունյանը Հայստանում է, նա ցանկացել է հեռանալ երկրից, սակայն ելքը արգելվել է, ըստ փաստաբանի՝ ապօրինի կերպով։

ՀՀԿ-ն Գերագույն մարմնի նիստ է արել, որը նախագահել է Սերժ Սարգսյանը։ Շարմազանովը փոխանցեց կուսակցության մտահոգությունները․ արտգործնախարարների վերջին հանդիպանը հաջորդած հայտարարությունը, ըստ խոսնակի, բավարար չէր։ 

Կուսակցության ղեկավար կազմի փոփոխության հարց օրակարգում չկա․ ասել է Շարմազանովը՝ ընդգծելով՝ Սերժ Սարգսյանը չի հեռանում ակտիվ քաղաքականությունից։

5 տարի հետո տուն գնալ նոր իշխանությունները չեն պատրաստվում։ Դաշնակցական Հրանտ Մարգարյանի հայտարարության արձագանքները այսօր էլ շարունակվեցին։ Խորհրդարանի նախագահը չբացառեց տուն ուղարկվելու սցենարը, բայց ասաց՝ ձգտելու են առավել՝ գրեթե բացարձակ վստահության։ 

Առավելագույնն անելու են ռեֆորմներով, որոնք ինչ-որ փուլում, Միրզոյանն ասաց, գուցե պոպուլյար չլինեն։ Այս մեղմ ձեւակերպան տակ աշխատեղեր կրճատելու ռիսկեր կան, որն  արդեն քննադատներ ունի․ եթե այդ ռիսկերը կառավարության ծրագիր մտնեն ու խորհրդարան գան, «Բարգավաճ Հայաստանը» կմերժի։ 

ՄԻԵԴ-ի որոշումը՝ շտապ ապահովել Սամվել Մայրապետյանի լիարժեք բուժումը, Հայաստանը պարտավորվել է կատարել։ Այդ ուղղությամբ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր։ Տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։ Ըստ ամենայնի՝ ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո Մայրապետյանին կվերադարձվի անձնագիրը, եւ նա կկարողանա մեկնել Գերմանիա բուժման նպատակով, ինչի համար եւ դիմել էր Եվրոպական դատարան։

Դոլարի փոխարժեքն այսօր փոքր-ինչ նվազել է՝ կազմելով  485 դրամ, եվրոն 553 դրամ է, բրիտանական ֆունտտ՝ 628, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 31 դրամ։

Հայաստանում հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +2+4:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ