News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են արագացնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, ասվում է թուրք առաջնորդի աշխատակազմի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Նախագահ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ Մանբիջ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար հրատապ միջոցառումներ իրականացնել` թույլ չտալու համար Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին ապակայունացնելու իրավիճակը», - ասված է հայտարարության մեջ։

Դրանում ասված է, որ «կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Սիրիայում ԻՊ մնացորդները ոչնչացնելու եւ դրա վերածնունդը կանխելու համար»:

«Առաջնորդները նաեւ համաձայնեցին արագացնել երկու երկրների գլխավոր շտաբերի պետերի նախաձեռնած բանակցությունները՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցով», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Էրդողանը ցավակցություն է հայտնել Թրամփին` Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ եւ հավելել, որ այդ սադրանքը նպատակ ունի ազդել ԱՄՆ նախագահի որոշման վրա, որպեսզի ամերիկյան զորքերը դուրս գան Սիրիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ