«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։  NEWS.am-ի հետ զրույցում  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը հացադուլը սկսել  է հունվարի 30-ից։  Նա հավաստիացրեց, որ դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Նշենք, որ Ավետիսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։ Նա չի ընդունել մեղքը եւ պնդում է, որ դատվել է մեկ հոգու վկայության հիման վրա։ Նա արդեն 11 տարի է անազատության մեջ է։ 

Նշեք, որ Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել նաեւ 2018թ․ օգոստոսին։ Այդ ժամանակ նա նաեւ ինքնավնասման փորձ էր կատարել։