News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման վերաբերյալ ՊԵԿ-ի վերջին հայտարարությունը շփոթության մեջ է գցել փոքր և միջին հարկ վճարողներին։ Որոշ հարկ վճարողներ 60.000 դրամով հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելու նպատակով դիմումներ են ներկայացրել «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին, սակայն պարզվել է, որ նոր բացված կազմակերպությունները չեն կարող մատչելի գնով ՀԴՄ-ներ ձեռք բերել։ Խնդրի առջև են կանգնել նաև մի քանի տարի գործունեություն ծավալած կազմակերպություններ։ Շատերի դիմումնեը մերժվել են՝ ՊԵԿ–ի կողմից ներկայացված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով։ ՊԵԿ-ից NEWS.am-ին պարզաբանեցին, որ ՊԵԿ նախագահի 2019թ. փետրվարի 5-ի հրամանում հստակ նշված է, թե որ հարկ վճարողները կարող են 2019թ. հունվարի 1-ից հսկիչ դրամարկղային մեքենաները ձեռք բերել 60.000 դրամով։ Նշենք, որ այս գնով, սակայն, ՀԴՄ չեն կարող ձեռք բերել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնք իրենց գործունեությունը սկսել են 2019թ. հունվարի 1-ից հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն ոչ թե 160 հազար, այլ 60 հազար դրամով: Իսկ ՊԵԿ-ն էլ հայտարարել էր, որ այդ 100 հազար դրամը կվճարի պետությունը: Թե վարչապետը և թե ՊԵԿ նախագահը չէին հայտարարել, որ 2019թ. հունվարի 1-ից բացված անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները և նոտարները նոր սերնդի ՀԴՄ-ների համար պետք է վճարեն 160.000 դրամ:

Տպել
Ամենաշատ