News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել եւ կատարելագործվել է որպես իր անվանմանը եւ հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն: Այս մասին հայտարարություն է տարածել Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա:

Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող եւ նրանց լրացնող բռնության գործիք:

Հարկ է նաեւ ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել եւ առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։

Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն եւ այլն, պետական գործառույթներ են եւ պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով:

Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր եւ ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ