«Արմենիա» բժշկական կենտրոնից այսօր՝ փետրվարի 18–ին փախուստի դիմած կալանավորը նախկինում 9–ամգամ դատապարտված է եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանն, ով քաղաքացիական հիվանդանոցում գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, փախուստի է դիմել հիվանդասենյակի պատուհանից։

Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հայտնել էր, որ՝ կալանավորը անցյալ շաբաթ ևս փախուստի փորձ է կատարել, ինչը սակայն նրան չէր հաջողվել։