News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կարսում երկար տարիներ պահպանված հայ գրող Չարենցի տունը հանկարծակի քանդվել է։

Ինչպես NEWS.am–ի թղթակիցը հայտնում է Կարսից, Չարենցի տան քանդումը անակնկալ է եղել նաեւ կարսեցիների համար։

Ըստ Կարսում շրջանառվող լուրերի, Չարենցի տունը ազգայնական քաղաքապետը հապճեպ քանդել է Խոջալուի դեպքերին ի պատասխան։  Մեկ ամսից Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են եւ գործող քաղաքապետը շանսեր չունի նորից ընտրվելու, որի պատճառով վերջին պահին քանդեց Չարենցի տունը։

Քաղաքապետարանն իր պաշտոնական հիմնավորման մեջ նշել է, թե իբր այդ տան մեջ հավաքվում են թմրամոլներ եւ անհրաժեշտություն է առաջացել քանդել այդ տունը։

Նշենք, որ Կարսում Չարենցի տունը գլխավորապես հայ զբոսաշրջիկների այցելության կարեւոր կետերից մեկն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ