News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը հայտարարություն են տարածել՝ ընդգծելով մադրիդյան սկզբունքերի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Համանախագահները նաեւ անընդունելի են համարել բանակցային ձեւաչափի փոփոխությունը՝ փաստացի ուղիղ պատասխան տալով վարչապետ Փաշինյանի պնդումներին, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան։

Բաքուն ոգեւորությամբ արձագանքեց այս հայտարարությանը, ԱԳն մամուլի խոսնակը այն համարեց ազդակ Հայաստանի համար, որը ողջունում են իրենք։

Ողջույնի խոսքեր Երեւանից չհնչեցին, ԱԳՆ խոսնակը միայն վերահաստատեց, որ խաղաղ կարգավորումը մեր առաջնահերթություններից է ։ Վարչապետի մամուլի խոսնակը սա շատ բնական տեքստ համարեց՝ հերթականը համանախագահների բազմաթիվ հայտարարությունների շարքում, որտեղ, ասաց, ինքը արտառոց բան չի տեսնում։

Իսկ Ստեփանակերտում մտադիր չեն որեւէ բան զիջել, նախագահի մամուլի խոսնակն հայտարարեց՝  «Մեր մոտեցումներն անփոփոխ են՝ անցյալին վերադարձ չկա, լինեն դրանք սահմաններ, թե կարգավիճակ։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել»։

Այդ հայտարարությանը մտահոգություններով արձագանքեցին կուսակցությունները․ «Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում»․ ֆեյբուքայն էջում գրեց ՀՀԿ խոսնակ Շարմազանովը, ըստ նրա՝ առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը ապտակ է կամ դեղին քարտ Հայաստանի իշխանություններին։

Պատերազմի պատրաստվելու կոչ էլ հնչեց․ «Պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի»,- հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցությունից Ավետիք Չալաբյանը։

Այսօր, արդեն դիրքորոշում հայտնեցին խորհրդարանական խմբակցությունները։ Էդմոն Մարուքյանը առանձնացրեց ամենամտահոգիչ ձեւակերպումը՝ Արցախի անկախության հանրաքվեն հաշվի չի առնված։

Համանախագահների հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի խոսնակն անընդունելի համարեց, ասաց՝ վերջնական լուծումը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը

«Իմ քայլի» պատգամավորը այդ հայտարարության մեջ տեսավ համանախագահների դիրքրոշումը, ոչ մերը, որ ձեւակերպել էր Փաշինյանը։

Համանախագահների հիմնական ուղերձները NEWS.am-ի հետ զրույցում ամփոփեց Վահե Հովհաննիսյանը։ Ասաց՝ ողբերգություն սարքել պետք չէ, բայց պետք է արվեն անհրաժեշտ հետեւություններ։ Ըստ նրա՝ Միջազգային հանրությունը ֆիքսել է հայաստանյան այօսրվա իրականությունը եւ արել հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների։ 

Թեժ քննարկումների եւ մտահոգությունների ֆոնին Փաշինյանի կինը հրապարակեց ընթերցող ընտանիքի լուսանկարը՝ մակագրելով՝ «հազվադեպ կիրակի, երբ հայրիկը տանն է» ։ Հաջորդ օրը՝ այսօր, դարձյալ ընտանիքով մեկնեցին Ստեփանակերտ։ Երկուշաբթի աշխատանքային օրակարգ չկա, Փաշինյանի որդու՝ Աշոտի ծննդյան օրն է https://news.am/arm/news/500646.html, իսկ վաղը այնտեղ կկայանա Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Ադրբեջանական բանակը մեծ զորավարժություններ է սկսել, որ կշարունակվի մինչև մարտի 15-ը։  Վարժանքներին մասնակցում են 10 հազար զինծառայողներ, 500 տանկ, զրահատեխնիկա, 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, 20 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա:

Կառավարության շենքի առաջ դարձյալ պաստառներով մարդիկ էին։ Գազավորված խմիչք արտադրող ընկերությունները բողոքում էին, որ Հարկային փոխվող օրենսգրքով մեծանում է հարկային բեռը, ակցիզային նոր հարկը մի քանի տասնյակ դրամով կթանկացնի լիմոնադը: Որպեսզի վարչապետը լսի իրենց, հարազատ ձայներ վանկարկեցին ՝ հայտնի դըմփ-դըմփ-հուուն։

Հարկային փոխվող օրենսգրքից դժգում էին նաեւ գրավատների եւ փոխանակման կետերի աշխատակիցները, նրանց պետտուրքը 100 հազար դրամից կբարձրանա 6 միլիոնի, այսինքն՝ 60 անգամ։

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները  գործողություններ են իրականացրել «Կիլիկիա» ավտոկայանում։ Տնօրինությունն էր հրավիրել։ Տարիներ շարունակ այստեղ հոսանքի կորուստ է եղել, որ միլիոնների է հասել։ 6-րդ վարչությունից էլ պարզում են պատճառը։ Այլ խնդիր էլ կա․ «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանը առանց պայմանագրի հաստատվել է ավտոկայանում, տարածքներ զբաղեցրել։ Բոգոյի ընկերոջ կարծիքով՝ ապօրինի ոչինչ չկա, նախորդ իշխանությունները Բոգոյին խոստացել էին օրինականացնել այդ տարածքները, բայց պաշտոնյաներ են փոխվել։

Կիրակի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-ը եթովպական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում։ Օդանավում եղել են 35 երկրների քաղաքացիներ՝ 157 մարդ։ Բոլորը Զոհվել են: Եթովպիայի իշխանությունները մարտի 11-ը հայտարարել են սգո օր։

Դոլարը շարունակում է էժանանալ, փոխարժեքն, այսօր, կազմել է 488 դրամ, եվրոն եւս էժանացել է՝ 549 դրամ է, ռեկորդային՝ 10 դրամով նվազել է բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ կազմելով 633 դրամ, ռուսական ռուբլին 7 ու 40 դրամ է:

Մարտի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +15+17։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ