News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման նախկին լրագրողներ Լիանա Կարապետյանի եւ Սիրանույշ Մուրադյանի՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի հայցը վարույթ ընդունելուց հետո Վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ պետք է կասեցվի վիճարկվող վարչական ակտի կատարումը (լրագրողների հաստիքների կրճատումը, եւ այդ հիմքով՝ աշխատանքային պայմանագրերի լուծումը) մինչեւ դատական վճռի կայացումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիանա Կարապետյանը՝ հայտնելով, որ այդ միջանկյալ որոշումը չի կատարվել։

«Կրճատման ծանուցումից մինչև այսօր, գրեթե բոլոր քայլերով հետևողականորեն շրջանցվում է օրենքը, և այս մոտեցումը ևս կամայականություն է։ Եթե կրճատման որոշումը բողոքարկվել է, և հայցն ընդունվել է դատական վարույթ, պարտավոր էին կասեցնել կրճատման որոշումը, մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը։ Այնինչ իմ ցանկությունները չեն, որոնք անտեսվել են․ իրար կողքի եմ դնում օրենքի պահանջն ու օրենքը շրջանցող, օրենքի պահանջի վրա աչք փակող քայլերը»,- ընդգծեց նա՝ նշելով, որ հաստիքի կրճատումը եղել է առանց հիմնավորման, կամայական։

«Համառ պնդումներիցս հետո միայն որոշումը «հիմնավորվեց», թե «հին աշխատողներին կրճատում եմ»։ Ծանուցման հաջորդ օրվանից մեկուսացրին աշխատանքից, նյուզրումից՝  ասելով, թե «ձայնդ, անունդդ եթերում էլ չի կարող լինել»։ Այսինքն՝ այդ ամբողջ ընթացքում պիտի աշխատեինք, բայց մեր ձայնն ու անունը «Լուրերի» եթերում պիտի չլիներ։ Այն, որ այս ամբողջ ընթացքում շրջանցել են մարդկային, բարոյական, պրոֆեսիոնալ նորմերը, մի կողմ, բայց Հ1-ը փաստորեն նաեւ անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին»,- ասաց նա։

Լիանա Կարապետյանը նաեւ հայտնեց, որ հետեւողական պաշտպանելու են իրենց խախտված իրավունքները․ «Մի բան հստակ է՝ ես նահանջի ոչ մի քայլ չունեմ անելու։ Օլիմպիական սառնությամբ եմ հետևում այս ամենին ու տառացիորեն վայելում ազատ ժամանակս»,- եզրափակեց նա։

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցեց նաեւ լրագրողների փաստաբանի՝ Տիգրան Ղազարյանի հետ։ Փաստաբանը պարզաբանեց, թե այս իրավիճակում ինչ էր պարտավոր անել Հանրային հեռուստառադիոխորհուրդը․ «Պետական մարմինը պետք է իրավական շրջահայցություն ունենար եւ կատարեր դատարանի պահանջը։ Ադեկտվատ արձագանքը կարող էր լինել պայմանագրերի վերականգնումը, քանի որ մինչեւ վեճի քննության ավարտը պետք է վերականգվեր նախկին դրությունը»,- նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Ամենաշատ