Գեներալ Սամվել Կարապետյանի նման օպերատիվ-մարտավարական մտածելակերպով զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Շնորհակալություն Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Գեներալ Սամվել Կարապետյանի նման օպերատիվ-մարտավարական մտածելակերպով զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու՝ հատկապես առաջնագծում լարվածության աճի եւ աստված մի արասցե մարտական գործողությունների վերսկսման դեպքում։

Ես սա պատահական չեմ ասում։ Սամվելին ճանաչում եմ 1991 թվականից։

Ինքնապաշտպանության ուժերի, այնուհետեւ՝ Պաշտպանության բանակի կազմում Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Կարապետյանը փայլուն մարտական ուղի է անցել՝ գլխավորել այն գրոհային զորամասը, որին կարելի էր տեսնել ռազմաճակատի բոլոր ուղղություններով։

Սամվելը մեծ վաստակ ունի նաեւ ապրիլյան մարտական գործողությունների օրերին։

Սկզբում Մարտակերտի, ապա՝ Թալիշի ուղղությամբ իրականացված հակահարձակվողական գործողությունների ժամանակ»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, Արցախի նախագահի գրամանագրով Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սամվել Մարտիրոսյանը (Օգանովսկի):

Թողնում եմ Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ