News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը ընտրության հետ կապված գրառում է կատարել Twitter–ում։

Կարո Փայլանը գրել է. «Դիարբեքիրը մաքրեցինք պետության նշանակած կառավարիչներից։ Կեցցե Դիարբեքիրը»։

Նշենք, որ մարտի 31–ի ՏԻՄ ընտրություններում Դիարբեքիրում կրկին հաղթել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։

Իշխանությունները 2 տարի առաջ Դիարբեքիրի քաղաքապետին հեռացնելուց հետո նշանակել էին թուրք կառավարիչներ։

Տպել
Ամենաշատ