News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նման բաներ բոլոր թանգարաններում եղել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ անդրադառնալով փաստին, որ տարիներ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել էր 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը:

«Այծեմարդը սրինգով» քանդակը 10 սմ ձուլվածք էր, 1000 դոլար արժեքով։ Նման բաներ բոլոր թանգարաններում եղել են, լինում են, մենք մշակույթի նախարարություն ներկայացրել ենք դա, գաղտնիք չենք պահել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ մամուլում շրջանառվում էր, որ Պատկերասրահից 10 արձանիկ է անհետացել, որ ինչ–ինչ ճանապարհներով արվեստի գործեր են երկրից դուրս գալիս և այլն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել է շուրջ 120 մլն դրամ արժեքով արվեստի գործեր, որի առթիվ դատախազությունը քրգործ է հարուցել:

Տպել
Ամենաշատ