News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում Երեւանում աղբի վերածված հատվածների լուսանկարներ է տեղադրել եւ գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սա Երեւանն է եւ վե՞րջ: Որպես Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու, զարմանալիորեն ես շարունակում եմ ամեն օր նամակներ եւ ահա այսպիսի «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երեւանը աղբաքաքաղի վերածվելու վերաբերյալ եւ կոչեր՝ փրկելու մեր քաղաքը:

Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս «աղբավանդալիզմը» Երեւանի ամբողջ տարածքում է: Վիճակը, բնականաբար, աղետալի է եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հինգ ավագանիով փորձում է եւ կփորձի իր հնարավորությունների սահմաններում անել առավելագունը: Նորից եմ նշում՝ ձեր քվեով տված սակավ հնարավորությունների սահմաններում։ Որորհետեւ, իմ շատ սիրելի երեւանցիներ, դու մեզ որոշում կայացնելու եւ այն իրացնելու քվե չեք տվել։

Բայց, իմ շատ սիրելի հայրենակիցներ, եթե դեմ չեք, մի փոքր դիտարկում. այն, ինչ կատարվում է Երեւանում, ես տեսնում եմ ամեն օր, բայց չգիտես ինչու, ինձ համառորեն թվում է, որ այս լուսանկարները դուք պետք է ուղարկեք ոչ թե ինձ եւ պահանջեք րոպե առաջ, օր առաջ լուծում գտնել ստեղծված աղետալի վիճակին, հատկապես, որ եղանակները տաքանում են եւ մեծ վտանգ կա համաճարակի, այլ մի փոքր այլ հասցեով պիտի ուղարկեք ՝ Երեւանի քաղաքապետին:

Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որեւէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երեւանի գործող քաղաքապետին: Այդուհանդերձ, ես որպես պատգամավոր եւ մեր ավագանիները, որպես Երեւանի ավագանու ներկայացուցիչներ, մեր լիազորությունների սահմաններում կանենք առավելագույնը։ Լիազորություն, որը ձեր ընտրությամբ սահմանափակել եք հենց դուք։

Իսկ հարցի լուծման արժանապատիվ տարբերակ ժամանակին «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր. կառուցել աղբի վերամշակման գործարան, որի պայմանագիրը միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ կնքված էր: Դուք մերժեցիք մաքուր եւ կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը։

Այդուհանդերձ, մենք կրկին պատրաստ ենք համատեղ քննարկումների եւ Երեւանը աղբի զոնա դառնալուց փրկելու լուծումներ գտնելու»:

Տպել
Ամենաշատ