News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 81 914 մարդ։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018-ի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4 տոկոսով։

Աշխատանք փնտրողներից գործազուրկների թիվը 64 618 է, ինչը 2018-ի հունվարի 1-ի համեմատ նվազել է 7,4 տոկոսով:

Մարզերից ամենաշատ աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են՝ 15 451, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 1 301:

Երեւանում աշխատանք է փնտրում  12 562 մարդ, Լոռիում՝ 9 582,  Կոտայքում՝ 9 301։

Աշխատանք փնտրողների թվով 5-րդ տեղում Արմավիրի մարզն է՝ 7 641, 6-րդ տեղում է Արարատի մարզը՝ 7 438:

Նշենք, որ աշխատանք փնտրողների թվում առավել շատ են կանայք ՝ 54 211 (66,2 տոկոս): Գործազուրկների մեջ կանանց թիվը 43 108 է (66,7 տոկոս):

Գործազուրկների թվով նույնպես առաջատարը Շիրակի մարզն է, որտեղ աշխատանք չունի 11 968 մարդ։ Այստեղ գործազրկությունը 2018-ի համեմատ նվազել է 6,7 տոկոսով: Գործազուրկների թվով Շիրակի մարզին հաջորդում են Լոռին (9078) ու Երևանը (9077)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ