ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։ 

Տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնում են, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ 

-դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության  պահանջներին, բացակայել են,

-չափանոթները,

-արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։ 

Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ: 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ 

Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք։