News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016թ․ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայից հետո Հայաստանը Ռուսաստանից գնել է օպերատիվ-մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգեր (ՕՄՀՀ)։ Ի պատասխան՝ Ադրբեջանը արագ կերպով իր տարածքում տեղադրել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգ։ Տարբեր գնահատականներով, Իսրայելը վաճառել է ծայրահեղ դեպքում հինգ IronDome համակարգ՝ մի քանի հարյուր հրթիռների հետ փաթեթով, ինչը, փորձագետների գնահատականներով, Բաքվի վրա մոտ 400 մլն դոլար է նստել։ Իսրայելի համար կնքված պայմանագիրը կարեւոր է, մանավանդ վերջին տարիներին իսրայելական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտահանման մակարդակի նվազման ֆոնին։

«Ադրբեջանի համար գործարքի իմաստը Իրանին, ինչպես նաեւ Հայաստանին, որի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ անընդհատ լարվածություն կա, դիմակայելու իր ունակության ամրապնդման մեջ է։ Բաքուն նաեւ շատ շահագրգռված է Կասպից ծովի այն մասից օդային պաշտպանություն ունենալու մեջ, որը նա համարում է իր ջրային տարածքը»,- ասում են վերլուծաբանները։

Հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք «Երկաթե գմբեթ» ՀՀՊ մարտավարական համակարգը արդյունավետորեն դիմակայել ՕՄՀՀ-ին եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին (ՀԿՌՀ)։

ՕՄՀՀ-ն եւ ՀԿՌՀ-ն ունեն հսկայական կործանարար ուժ, որը մասնագետները համեմատում են ՆԱՏՕ-ի ավիացիայի հզորության հետ։ Օրինակ, ռազմական վերլուծաբան Կոնստանտին Սիվկովը ասում է, որ ՕՄՀՀ դիվիզիոնի համազարկը ընդունակ է ոչնչացնել ԱՄՆ ՀՀՊ ամբողջական դիրքային տարածք։ Չարժե նաեւ մոռանալ, որ «Երկաթե գմբեթը» ՀՀՊ մարտավարական համակարգ է՝ նախատեսված 4-70 կմ հեռահարության թռիչքի անկառավարելի մարտավարական հրթիռներից պաշտպանության համար։ Յուրաքանչյուր մարտկոցը կարող է պաշտպանել 150 ք/կմ մակերեսով տարածք։ Կոպիտ ասած՝ «Երկաթե գմբեթը» ստեղծված չէ «Իսկանդեր» հրթիռների ոչնչացման համար։ Այդ համակարգը ընդունակ չէ չեզոքացնել նման թիրախները։

Սակայն կա նաեւ «մեդալի» հակառակ կողմը։ 2019թ․ մայիսի 4-ին եւ մայիսի 5-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի տարածք մոտ 180 հրթիռ են արձակել։ Մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում հրթիռների ընդհանուր թիվը կազմել է 430։ Սակայն ԶԼՄ-ներում չկա որեւէ հաստատող տեղեկատվություն, որ իսրայելական կողմը անկառավարելի մարտավարական հրթիռների հարվածների կանխման նպատակով օգտագործել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ-ն։

Բերենք «Երկաթե գմբեթ» ՀՕՊ եւ ՀՀՊ մարտավարական համակարգի ցածր արդյունավետության մեկ ուրիշ օրինակ (2018թ․ նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտությունը)։ Եղած տվյալներով, Գազայի հատվածից արձակված «Կասսիմ» դասի երեք հարյուր հրթիռներից «Երկաթե գմբեթ» համակարգը կարողացել է ոչնչացնել միայն 60-ը։ Այսպիսով, դրա գումարային արդյունավետությունը կազմում է մոտ 20 տոկոս։

Ամփոփելով՝ հավելենք, որ սպառազինության աստիճանը եւ բանակի մարտունակությունը բոլորովին տարբեր բաներ են՝ այնպես, ինչպես խաղաղ ժամանակների բանակը եւ ռազմական իրավիճակում բանակը։ Ադրբեջանը հսկայական քանակի զենք է գնում տարբեր պատճառներով։ Բաքուն կարծում է, թե որքան շատ է զենքը, այնքան լավ, եւ դրանով իսկ ստիպում է Հայաստանին նույնպես զինվել՝ ծախսելով հսկայական միջոցներ։ Երկրորդ, դա բիզնես է՝ այնպիսի կոռումպացված երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, սպառազինության ձեռքբերումը փողերի լվացման համար շիրմա է։ Սակայն բոլոր այդ գործողությունները չեն բերում եւ չեն էլ կարող բերել ցանկալի արդյունքի։

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ