News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է վարչապետի որոշմամբ ձեւավորված աշխատանքային խմբի կողմից, այս պահին ուղարկվել է փորձաքննության միջազգային կազմակերպություններին՝ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով, նախագիծը վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն եւ վերջնականացվելուց հետո նախագիծը կդրվի լայն հանրային քննարկման:

Փոխնախարարը դժվարացավ ժամկետներ նշել, որովհետեւ «դա կախված է միջազգային գործընկերների կողմից տրամադրված փորձաքննության ժամկետներից»: «Մենք խնդրել ենք հնարավորինս կարճ ժամկետներում անել դա»,-ասաց նա:

Աննա Վարդապետյանը խնդրեց այդ նախագիծը չդիտարկել որպես անցումային արդարադատության գործիք. «Որովհետեւ այս օրենքն ընդունելու պարտականություն Հայաստանն ուներ շատ ավելի վաղ: Հայաստանն ուներ պարտավորություն ունենալ նման օրենսդրություն եւ պայքարելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ հայց հարուցելու միջոցով: Սա մեր պարտավորություններից բխող գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ