News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին, պայթյունի հետեւանքով մեկ մարդ է մահացել։

NEWS.am–ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց, որ տղամարդուն հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Նրա խոսքով՝ ԲԿ է տեղափոխվել նաեւ հղի կին, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, գինեկոլոգները հսկում են հղիությունը պահպանելու համար։

Հիվանդանոց է ընդունվել նաեւ մի կին, որին դեռեւս վիրահատում են։

Խոսնակի խոսքով՝ հիվանդանոց են բերել նաեւ կրծքի երեխայի, բայց նրան չեն հոսպիտալացրել։

Հիշեցնենք, որ նախնական վարկածի համաձայն՝ Նորամարգում տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա եւ դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։

Պայթյունի հետեւանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 քաղաքացի։

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ