News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակ») քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցի պատճառը այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է  «քրեական հեղինակություն»:  Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում, սակայն Դատալեքսում նշված չէ, թե ինչ չափի փոխհատուցում է պահանջում Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին  մեղադրել էր նրանում, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի թիկնազորի պետ-խմբ)  հետ: ԱԱԾ տնօրենն էլ անդրադառնալով մեղադրանքներին ասել էր, որ Իոաննիսյանը պատվեր է կատարում. «Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:

Նշենք, որ Բաբկեն Ղազարյանը` «Թոխմախի Բաբո»-ն նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ