News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մեկը մյուսի վրա բարդելով ինձ չեն օգնում՝ առաջին կարգի հաշմանդամ եմ, ու իմ բոլոր խնդիրները մնացել են անլուծելի: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ին պատմեց ազատամարտիկ Հարութ Թովմասյանը:

«ես սենց մնացել եմ շիվար, որ գնում եմ փոշտ, փոշտալյոնները ծիծաղում են ինձ վրա, ասում են՝ մեղկ ես, հերիքա նամակներ ուղարկես իշխանություններին»,- ասաց նա։

Հարութ Թովմասյանը պատմեց, որ Արցախյան պատերազմի մասնակից է, 17 տարեկանից կամավոր կռվել է, հետո վիրավորվել է ականի պայթյունից ու շարժասայլակի հույսին մնացել: Ցմահ առաջին կարգի հաշմանդամություն ունի, ստանում է 90 հազար դրամի չափ թոշակ, որով չի կարողանում լուծել դեղերի հարցը: Ապրում է մոր հետ, Շենգավիթի հանրակացարանում.

«Ամեն օր ինձ մոտ մի նոր հիվանդություն է բացահայտվում: Այդ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ է բավականին գումար, որի հնարավորությունը ես չունեմ: Իմ ստացած թոշակով ես կարողանում եմ միայն կոմունալները մուծել, եւ մի քանի դեղեր գնել: 10 տարի առաջ Պաշտպանության նախարարությունից ստացա 1 սենյականոց բնակարան, ամուսնալուծվեցի, տունս թողեցի ընտանիքիս, եւ հիմա մորս հետ ապրում եմ Շենգավիթի հանկարացարանում»,- ասաց նա՝ հավելելով, որ տունը ոչ բարվոք վիճակում է, մի քանի անգամ փրկվել են հոսանքի լարերից բռնկված հրդեհից։

«Շուրջ 7 տարի է, մի բանկից վերցնում մյուս բանկի բերանն եմ փակում: Ամեն ամիս վերավարկավորման գործընթացի մեջ եմ: Խանութի պարտքերը կուտակվել են այնքան, որ ողորմելիի տեղ են արդեն դնում ինձ: Ինչքա՞ն կարելի է արհամարհել, ես զարմանում եմ: Վիճակս այնպիսին է, որ ես տրանսպորտից չեմ կարողանում օգտվել, ամեն անգամ տաքսիով գնում եմ հիվանդանոց գալիս եմ, ես այլ միջոցով չեմ կարող տնից դուրս գալ. ինձ համար շատ թանկ հաճույք է: Դառել եմ ողորմելի. Էսօրվա դրությամբ երկիր եմ ազատել, հաշմանդամություն եմ ձեռք բերել, էսօրվա օրով վիզս ծռեմ ասեմ՝ ինձ պարտքով հաց կտա՞ք»,- ասաց ազատամարտիկը:

Նա պատմեց, որ դիմել է բազմաթիվ բարեգործական հիմնադրամների, նամակներ է գրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ամեն ամիս 5-10 հատ, խրձով նամակ է ուղարկում պատկան մարմիններին. «Դիմել եմ Սոցիալական վարչություն, այդտեղից ինձ ասացին՝ դուք «Փարոսի» անդամ չեք, մենք ձեզ էլ ինչո՞վ կարող ենք օգնել: Սոցապից վերջերս ինձ ասում էին՝ կարող ենք «կրուպեղենով» օգնել: Հա, ինչքան ինձ բրինձ ու ոսպ պետք է տան: Իրականում, ոչ էլ ուղարկեցին: Սոցապ նախարարության աշխատակիցն էլ ինձ ասաց՝ գնամ Զեյթունի հատվածից վերցնեմ այդ «կրուպեղենը»: Եթե պետք է տաքսիով գնամ 5 կիլոգրամ բրինձի համար, ավելի լավ է, որ այդ տաքսու գումարով ներքեւի խանութից առնեմ էտ բրինձը»,- ասաց նա։

Հարութ Թովմասյանը ընդգծեց, որ իր խնդրանքն է հասարակ պայմաններ ապահովել գոյատեւելու համար. «Իմ նամակները մեկը մյուսին «պաս» տալով՝ իմ խնդրին այդպես էլ չեն անդրադառնում: Ես ուղղակի անտեսված եմ, ես գիտակցում եմ, որ իմ նման հազար մարդ կա էս երկրում, բայց մի բան պետք է հաշվի առնենք, որ եթե ես այս վիճակում եմ՝ մեղավոր չեմ, գոնե մի հույս լինի, գոյատեւեմ, ես չեմ ուզում կառավարությունից եսիմ ինչեր, ուզում եմ հասարակ պայմաններ գոյատեւելու համար»,- ասաց ազատամարտիկը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին հայտնի կդառնա՞ն Հայաստանի հանքերի բոլոր սեփականատերերը. քննարկում ԱԺ-ում
Նրա խոսքով՝ բոլոր ընկերությունները, որոնք մետաղական հանքեր են շահագործում, պարտավոր կլինեն բացահայտել ...
10 եւ ավելի աշխատակից ունեցող գործատուներն աշխատավարձ կվճարեն անկանխիկ եղանակով
Ընդ որում, նա նշեց, որ օրինագծում փոփոխություններ են կատարվել...
Անորոշությունը ցեմենտի շուկայում հանգեցրել է պահանջարկի կտրուկ ավելացման. փորձագետ
Ցեմենտի շուկայի անորոշությունը հանգեցրել է ցեմենտի պահանջարկի ավելացման...
Տնտեսական ցուցանիշները ՀՀ-ում չեն համապատասխանում հեղափոխությունից ակնկալիքներին. փորձագետ
Կառավարության տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում տնտեսական հեղափոխությանը, ասել է Իշխան Կարապետյանը...
Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ
Նրա խոսքով՝ հավասարաչափ եկամտահարկի սկզունքի ներդրումը կառավարությունը որոշել է փոխհատուցել գույքահարկի բարձրացմամբ...
Մինչեւ հոկտեմբերի 20-ը Հայաստան կգա 2000 միավոր նոր դրամարկղային մեքենա. ՊԵԿ
Մինչեւ հոկտեմբերի 20-ը Հայաստանը կստանա 2000 նոր դրամարկղային մեքենա...
Ամենաշատ