News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դադարեցնում է  աշխատանքային լիազորությունները։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ:

Վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են երկար տխրելու:Ցավով հայտնում եմ,որ դադարեցրել եմ նաև "Ճշմարտության պահը" հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:

Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով...»,- ասված է Ուրիխանյանի գրառման մեջ։

Տպել
Ամենաշատ