News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հրավիրել են ոստիկանություն՝ հունիսի 15–ին Իջեւանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն տալու։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։

Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել է որ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջեւան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, եւ հարձակվել են տան անդամների վրա:

Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջեւանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ