News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանից ստացված միջնորդության քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կընդունվի դրա համար էական հանգամանքների պարզումից հետո, որոնց ուղղությամբ ներկայումս  համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդել էր գլխավոր դատախազին` կարճել Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և խափանման միջոց կալանավորումը վերացնել։ Նշենք, որ Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

70- ամյա Գեղամ Պետրոսյանը ներկայումս գտնվում է կալանքի տալ։ NEWS.am-ի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել, բացի այդ վերացված չէ նրա հետ տեսակցությունների արգելքը։

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝  ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքից 10 տարի անց՝ 2019թ. հունիսի 4–ին Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած 70–ամյա Գեղամ Պետրոսյանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96,41 մլն դրամ
Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու...
Մարտի 1-ի գործով 24 դատավորից համակարգում մնացել է կեսը. արդարադատության նախարար
Կարգապահական պատասխանատվությունը վերահսկողության ամենագործուն մեխանիզմն է, կարծում է Կարեն Անդրեասյանը...
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին…
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը...
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին
Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է…
Խոսքն իմ կողմից իմ իշխանությունը պահպանելու մասին չէր. Քոչարյանը մարտի 1-ի իրադարձությունների մասին
Այսինքն՝ այն ամենն, ինչ ես արել եմ, սահմանել եմ արտակարգ դրություն: Ես պարտավոր էի դա անել՝ ելնելով իմ զբաղեցրած պաշտոնից...
Ամենաշատ