News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջային շրջանի սկզբից՝ հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 18-ը Հայաստանից Վրաստան  է մեկնել 11 հազար 611 մարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց  Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների տնօրինության  պետ Գագիկ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում երկաթուղով Հայաստանից Վրաստան է մեկնել 10,278 մարդ: «Ստացվում է, որ այս տարի մենք գրանցել ենք 13 տոկոս», - նշեց Մովսիսյանը:

Միեւնույն ժամանակ, Գագիկ Մովսիսյանը խոստովանեց, որ սկզբնական շրջանում Վրաստանում հայտնի իրադարձություններից հետո բազմաթիվ ռուսաստանցի  զբոսաշրջիկներ եւ հայկական ծագումով ՌԴ  քաղաքացիներ զանգվածաբար սկսել էին վերադարձնել  ավելի վաղ գնված տոմսերը:

Պատասխանելով  հարցին, թե արդյոք վրացի զբոսաշրջիկները հետաքրքված են Հայաստանով, եւ արդյոք այդ երկրից շատ քաղաքացիներ գալիս են ամառային արձակուրդների ժամանակ, ուղեւորափոխադրումների տնօրինության պետն ասաց, որ դա հիմնականում աշխատանքային այցերի մասին է, եւ նրանց թիվը չափազանց փոքր է: «Վրաստանից գրեթե ոչ ոք չի այցելում Հայաստան:

«Վրացիները, որպես զբոսաշրջիկներ, եթե նրանց համեմատենք հայ եւ ռուս զբոսաշրջիկների հետ գրեթե չեն տեղաշարժվում: Նրանք այդ իմաստով շատ պասիվ են, իսկ հայերն ու ռուսները սիրում են ճանապարհորդել, հատկապես ամռան ամիսներին », - ասաց նա:

Ընդ որում նա նշեց, որ այս տարի արձանագրվել է օտարերկացիների կողմից Հայաստան այցելության որոշակի նվազում, մասնավորապես ռուսների կողմից, ինչն, ըստ նրա, մասամբ պայմանավորևված է Սեւանա լճի շուրջ աղմուկով:

 «Ռուսները, ընդհանուր առմամբ, շատ են սիրում մեր Սեւանը, սակայն, տեղեկատվությունը, եւ լճի ծաղկման շուրջ ամբողջ աղմուկը, ինչպես նաեւ իբրեւ թե  հանգստացողների առողջության համար  վնասների մասին հիստերիան մեծապես ազդեցին  հանգստի վայրի իրենց ընտրության եւ որոշման վրա,», - եզրափակեց Գագիկ Մովսիսյանը :

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ