News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 24–ին հրապարակեց NEWS.am ՍՊԸ-ն ընդդեմ 1in.am կայքի լրագրող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանի գործով վճիռը։ Նշենք, որ NEWS.am լրատվական կայքը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել գործարար համբավը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև հատուցել գործարար համբավին պատճառված վնասը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիելյանը վճռով NEWS.am ՍՊԸ-ի հայցը մասնակիորեն բավարարվել է։ Դատարանն արձանագրել է, որ պատասխանողը հայցվորի հասցեին զրպարտող տեղեկություններ է հրապարակել։ Դատարանի գնահատմամբ՝ հայցվորի կողմից հրապարակվել են զրպարտություն համարվող հետևյալ տեղեկությունները․ « ․․․ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։ Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր։ Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։ Այսպիսով` դատարանը պարտավորեցրել է պատասխանող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակել հերքում` հետևյալ բովանդակությամբ. «ՀԵՐՔՈՒՄ 30.08.2018թ., ժամը` 15:36-ին, իմ կողմից կատարվել է հետևյալ հրապարակումը. «Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ` լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը. Ուրեմն երեկ news.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին: Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել: Դա իրենք էլ կարող են փաստել: Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ: Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեպքը սկզբում աղավաղված էր: ՃՃՃ Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար: ՃՃՃ»: Սույն հայտարարությամբ ամբողջությամբ հերքում եմ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, հայտնում եմ, որ հրապարակման ընթացքում չի իրականացվել դրա` իրականությանը համապատասխանելու հանգամանքի ճշտմանն ուղղված որևէ գործողություն»: Դատարանը վճռել է նաև Սիրանուշ Հարությունյանից հօգուտ «Նյուզ ԷյԷմ» ՍՊԸ-ի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի հատուցում:

NEWS.am–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ կարևորում է այս դատական ակտը ոչ միայն այն տեսանկյունից, որ դատական կարգով հաստատվեց զրպարտչական բնույթի տեղեկությունների տարածմամբ լրատվամիջոցի իրավունքի խախտման փաստը, այլ նաև այն տեսանկյունից, որ այն կարևոր նախադեպ է, որով սահմանվում է, որ անձի խախտված իրավունքները ենթակա են պաշտպանության նաև այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել սոցիալական հարթակում կատարված արտահայտության մեջ։ «Երբ մենք դատական հայց ներկայացրեցինք, տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում խոսքի ազատության «ջատագովներ», պնդում էին, թե այս հայցն անհիմն է, հայցադիմում ներկայացնելով սահմանափակվում է խոսքի ազատությունը, որ սոցիալական կայքում կատարված հրապարակման համար հայցի ներկայացումը ոչ իրավաչափ է և չի կարող քննության առարկա հանդիսանալ։ Տվյալ դեպքում դատական կարգով հաստատվեց հակառակը, ինչը, կարծում եմ, պետք է ազդակ լինի ցանկացած անձի համար զերծ մնալ զրպարտություն հանդիսացող տեղեկությունների տարածումից, անկախ տարածման եղանակից և միջոցներից, հակառակ դեպքում ստացվում է, որ անձը, ում վերաբերյալ տարածվել են զրպարտություն հանդիսացող տեղեկություններ, պետք է մնա անպաշտպան»,–նկատեց փաստաբանը։

Ըստ Կիվիրյանի՝ ազատ արտահայտվելու իրավունքը կարևորագույն իրավունքներից է, այնուամենայնիվ, երբ առկա է  դիֆամացա, ապա էական նշանակություն պետք է հատկացվի անձի պատվի և արժանապատվության իրավունքին։ Ըստ փաստաբանի՝ որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ այդ արտահայտությունն արվել է «Ֆեյսբուքում», քանի որ խոսքը, այնուամենայնիվ, եղել է հրապարակային, իսկ տարածված տեղեկությունները պարունակել են զրպարտություն։

«Տվյալ դեպքում, եթե անձը տարածում է զրպարտություն հանդիսացող տեղեկություն, անկախ տարածման եղանակից, վերջինս պետք է կրի նաև պարտականություն առնվազն ապացուցելու իր կողմից տարածած տեղեկությունների իրականությանը համապատասխանելու փաստը, հակառակ դեպքում, գործ կունենանք իրավունքի չարաշահման հետ»,–ասաց Կիվիրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ