News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր որոշեց 2 ,1 մլրդ դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ գումարը տրամադրվում է մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ հաստատվեց զինծառայողների՝ բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը։ Առաջնային շուկայից, այսինքն՝ կառուցապատողից բնակարան գնելու դեպքում 10 տոկոս կանխավճարը կտա պետությունը։ Վարկը տրամադրվելու է 7 տոկոսով, որից 3-ը սուբսիդավորվելու է։ Ամեն տարի ծրագրում կարող է ընդգրկվել 500 զինծառայող։

Իսկ կառավարության շենքի առաջ պառկած էր Վարդգես Գասպարին։ Նա բողոքում էր, որ ոստիկաննները ուժ են գործադրել բնապահպան ցուցարարների դեմ եւ բռնությամբ հեռացրել են նրանց Բաղրամյան պողոտայից։ Բողոքի այդ դիրքը դուր չեկավ այդ կողմերում հաճախ երևացող՝ հանրահայտ ՀՀԿ տատիկին։

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվալան կարծիք տրամադրել։ Այս մասին  հանձնաժողովի տնօրեն-քարտուղարը օգոստոսի 20-ին հայտնել է ՍԴ նախագահ  Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: Նա ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է: Երեկ արդեն Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանը կթողնի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը Պատճառը, ըստ նախարարի, նրա ատենախոսության մեջ առկա խնդիրներն էին, մի երևույթ, որի բացառումը, ասել էր՝ իր համար առաջնային նշանակություն ունի։ 

Բացահայտվել է Անդրանիկ Հարությունյանի, օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության կատարողը: Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակել է Ռուսաստանի Գրոզնիի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Նա հունիսի 25-ին Ռուսաստանից եկել է Հայաստան, իսկ հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված ատրճանակից կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին: Պարզվել է նաեւ, որ սպանությունը կազմակերպելու գործում նրան օժանդակել է Երեւան քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ, որը ձերբակալվել է։ Գրոզնիի շրջանի բնակիչը քրեական գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։

ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականունով հայտնի Կարո Կարապետյանի  սպանության և «Կարամելի Հարութ» մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Կարապետյանը սպանվել էր 2018-ի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից. նրա սպանության մեջ կասկածվում էր նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը։ Սպանությունից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի, Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել:

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու։ Նրանք օգոստոսի 8-ին Ստամբուլ-Երևան չվերթով եկել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի հայտը ստանալուց ժամեր անց, ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել նրանցից մեկին, որը մի շարք ծանր հանցագործություններ՝ այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ, կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, որը նույնպես հետախուզվում էր ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս: Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է՝ կազմել է 475 դրամ, Եվրոն 527 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 577, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 25 դրամ:

Հայաստանում օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի: Երեւանում առաջիկա գիշերը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38:

 

 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ