News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Երեւանի «Մալաթիա մոլը» երկու օր կրակների մեջ էր, հրդեհի ահազանգը ԱԻՆ-ը ստացավ օգոստոսի 24-ին ցերեկը մոտ 4-ին։ Կրակը ըստ վարկածի սկսվել էր «Վեգա» խանութի նկուղից, ապա տարածվել մի քանի հարկերում։ Այնտեղ էր մոլի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, ընդ որում գործարարը բավական ակտիվ էր, միջամտում էր, հրահանգներ տալիս։

Հրդեհի վայր եկավ նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա էլ սկսեց հրշեջներին ցուցումներ տալ։

Ավելի ուշ՝ երեկոյան պարզվեց Սամվել Ալեքսյանյանն էլ է դժգոհ, ըստ նրա՝ եթե հրշեջները շուտ գային, կրակը այդքան չէր տարածվի։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ընդհակառակը, գովեց հրշեջներին՝ ընդգծեց, որ արագ են տեղ հասել ու հերոսական աշխատանք են անում։

Հաջորդ օրը լուսադեմին հրշեջներին հաջողվեց մեկուսացնել հրդեհը: Առավոտից դարձյալ այնտեղ էր Սամվել Ալեքսանյանը, բայց արդեն այլ տրամադրությամբ՝ նա հերքեց, թե դժգոհ է եղել հրշեջներից։

Հրդեհը ամբողջությամբ մարվեց ցերեկը 2-ին, ԱԻՆ-ը նաեւ հրապաարակեց վնասները՝

նկուղում այրվել էին փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում՝լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ և 5-րդ հարկերում կահույք

Երեկ Երեւանում կրակոցներ են հնչել։ Երեկոյան 7-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երևանի երկու բնակիչներ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը և 59-ամյա Սահակ Վարդանյանը ։ Համբարձում Առաքելյանը քիչ անց մահացել է։ Միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել NEWS.am-ին։ Մեր տեղեկություններով՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել։ Դեպքի օրը Հովհաննիսյանը Վարդանյանին հրավիրել է «Դոն Կիխոտ» ռեստորան՝ հարցեր պարզաբանելու։ Խոսակցությանը մասնակցել է թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը և այլ անձինք։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում և ավարտվել փոխհրաձգությամբ։ Տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրենը։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենք–զինամթերք պահելու հատկանիշներով։

Երեկ Գյումրին տոնում էր քաղաքի օրը։ Հայաստանի երկրոդ քաղաքը բազմաթիվ հյուրեր էր ընդունել Երեւանից, այստեղ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ, բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ։ Փաշինյանին Գյումրիում  ներկայացումներով դիմավորեցին։

Անակնկալներ կային նաեւ տոնից դուրս, բողոք ունեցող մարդիկ ձեռքներին նամակներ ուզում էին վարչապետին տեսնել, ոստիկանությունը սակայն թույլ չէր տալիս։ Իսկ մոտրեքում շարունակվում էր տոնակատարությունը, պարողների խմբին միացան նաեւ Փաշինյանն ու նրա տիկինը։

Գյումրիի մեկ այլ հատվածում բողոքի ցույց էր, պաստառներով մարդիկ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու Ամուլսարի շահագործման դեմ պայքարին։

Իսկ Փաշինյանը ուղեկիցների հետ շրջեց մշակութային հասցեներով։ Տոնակատարությունն ավարտվեց Գյումրիի գլխավոր հրապարակում համերգով եւ հրավառությամբ։

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի հարավային Բիարից հանգստավայրում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը՝ օրակարգում հիմնականում միջազգային առևտրի խնդիրներն են: Քննարկվել է նաեւ Ռուսաստանի վերդարձի հնարավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է, որ Ռուսաստանը նորից միանա աշխարհի ամենազարգացած երկրների ակումբին, նա ասել է՝ դա «դրական և օգտակար» քայլ կլինի:Իրանի հարցում «Մեծ յոթնյակի» առաջնորդները հանգել են ընդհանուր դիրքորոշման՝ Թեհրանը չպետք է ունենա ատոմային զենք: Նրանք պայմանավորվել են համատեղ գործողություններ իրականացնել ու նոր բանակցություններ վարել Իրանի հետ։Յոթնյակը որոշել է նաեւ 20 միլիոն եվրո ուղղել Ամազոնի հրդեհները մարելու համար։

Իսկ գագաթաժողովի հակառակ կողմում համբույրներ էին ու սիրախաղ։ Լուսանկարվելու ժամանակ ԱՄՆ նախագահը այտը ցույց է տվել Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝ Բրիջիթ Մակրոնին: Նրա ժեստին Մակրոնի կինը պատասխանել է համբույրով, Թրամփն էլ նրան է համբուրել։ ԱՄՆ նախագահը համբուրել է նաեւ Գերմանիայի կանցլերին։ Թրամփի կինն էլ է գուցե խանդից սկսել է սիրախաղ անել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ եւ համբուրել է նրա այտը:

Դոլարն այսօր թանկացել է, փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոն 529 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 582, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 21 դրամ։

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 27-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երեւանում երեկոյան ժամերին եւ գիշերը առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ